...

Խեղճերն ի՞նչ անեն

Խեղճերն ի՞նչ անեն

ԱԺ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է»:

«ՉԻ». Կային ժամանակներ, երբ Հայաստանը միաժամանակ կարողանում էր լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Իրանի, թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի հետ: Եսիմ ոնց էին անում այդ ժամանակվա իշխանությունները, որ Ռուսաստանից ռազմական օժանդակություն էին ստանում, ԱՄՆ-ից, Եվրոպայից ու Իրանից՝ քաղաքական, տնտեսական: 

Ու ոչ ոք չէր ասում. ապեր, մի հատ կողմնորոշվեք, կամ էս կողմ, կամ էն կողմ: Երևի պատճառն այն էր, որ թեպետ այդ իշխանությունները ճվճվալ չգիտեին, փոխարենը միջազգային հարաբերություններից հասկանում էին, օրումեջ իրար հակասող հայտարարություններ չէին անում, բայց փոխարենը բոլորի համար հասկանալի քաղաքականություն էին իրականացնում, դժվարությունների ու պրոբլեմների համար ուրիշներին չէին մեղադրում, այլ փորձում էին դրանք լուծել: Այն ժամանակ մեր պետությունը բոլորի կողմից հարգանք ուներ, հիմա ով չի ալարում, թափ է տալիս, սպառնում, ուլտիմատում դնում, արհամարհում: 

Հիմա սրանք բերել, հասցրել են մի վիճակի, երբ արդեն կամ-կամ են խաղում: Երբ 25 տարի և-և ենք ունեցել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   284 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ