...

Խեղճերն ընդամենը մի մանդատ ունեն

Խեղճերն ընդամենը մի մանդատ ունեն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով Hraparak.am-ի այն հարցին, թե ինչն է խանգարում, որ արդարացնեք ձեր ընտրողների հույսերը, ասել է. «Արձանագրենք մի բան, որ քվեարկությամբ մեր քվեները չէին հերիքելու խորհրդարանում, ուստի մենք պետք է օգտագործենք այն գործիքները, որով կարող ենք ինչ-որ հարց արծարծել, որն անում ենք, և հասկանում եմ, որ քվեարկությամբ հարց որոշողը մենք չենք, և նաև հասկանում ենք, որ ընտրություններին ժողովուրդն այդ լծակը տվել է սրանց»:

«ՉԻ». Երեկ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ դե, մենք հիմա վատ վիճակում ենք, հասկանում ենք, որ թույլ ենք, դաշնակից չունենք, խելոք չմնանք, սաղ կկորցնենք, միջազգային հանրությունը համը հանում է: 

Բայց չի ասում, որ մինչև պատերազմը իրեն հազար անգամ զգուշացրել են, խորհուրդ են տվել, առաջարկներ են արել, թե ինչ պետք է անել՝ այս աղետից խուսափելու համար:

Գեղամ Մանուկյանը նույն տրամաբանությամբ է արդարանում, ինչ Նիկոլ Փաշինյանը: Ասում է՝ դե, մեր ձեռն ի՞նչ կա, մենք ընտրություններում պարտվել ենք, դե՝ մեծամասնություն չունենք, ժողովուրդը որոշումներ ընդունելու լծակը տվել է սրանց:

Բայց չի ասում, որ մինչև ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանն այս նոր աղետներից խուսափելու համար կոնկրետ առաջարկներ էր արել, զգուշացրել, միասնական ուժերով ընտրություններին մասնակցելու կոչ արել: Ու դա արել էր ոչ թե իշխանության գալու, այլ երկրի գահավիժումը կանգնեցնելու նպատակով: Բանի տեղ չեն դրել այդ առաջարկները, ու հիմա՝ հետին թվով, Նիկոլի պես, նույն ոճով արդարանում են: 

Որ ասում ենք՝ այս ընդդիմության և իշխանության գործելաոճի միջև շատ քիչ տարբերություն կա, սրա համար ենք ասում: 

Ու այսքանից հետո, փոխանակ խոստովանեն, որ Առաջին նախագահը խելամիտ բան էր առաջարկում, էլի կոտոշները ցցած, հին երգն են պտտեցնում, որ Նիկոլը Լևոնի հոգեզավակն է, Լևոնի պլանն է իրագործում ու էս կարգի այլ ցնդաբանություններ: Մինչդեռ այս ընդդիմությունը այսօր ստեղծված իրավիճակի համար ունի պատասխանատվության իր չափաբաժինը: Բայց դե, ոնց Նիկոլը իրեն չի համարում այս իրավիճակի պատասխանատուն, նույն ձև էլ՝ ընդդիմությունը: 

Չեղա՞վ, որ նույնն եք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ