...

Խորհուրդներ՝ Կարեն Անդրեասյանին

Խորհուրդներ՝ Կարեն Անդրեասյանին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարեն Անդրեասյանը միշտ չէ, որ աշխատասենյակում է, ուստի միշտ չի կարող նայել Նիկոլ Փաշինյանի նկարին ու փորձել ազնիվ լինել, միաժամանակ հաշվի առնելով, որ նախարարները շատ են ճամփորդում, տարբեր տեղեր հանդիպում տարբեր մարդկանց հետ, այդ ընթացքում կայացնում որոշումներ և ազնիվ պետք է լինել նաև այդ ժամանակ՝ առաջարկում ենք.

1. Ունենալ մեդալյոն (անպայման չէ ոսկյա) Նիկոլ Փաշինյանի պատկերով:

2. Ավտոմեքենայի մեջ՝ տեսանելի վայրում, կախել Փաշինյանի նկարը:

3. Արտասահման ուղևորվելիս ճամպրուկի փոխարեն ուսապարկ վերցնել:

4. Նիկոլ Փաշինյանի նկարը կախել ոչ միայն գլխավերևում, այլ նաև աշխատասենյակի դիմացի պատին: Ազնվությունը երբեք շատ չի լինում:

5. Ճաշելիս միացնել Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա հավաստիացնում է, որ չի խնայի անգամ ընտանիքի անդամներին, եթե նրանք ներգրավվեն կոռուպցիոն գործերի մեջ:

6. Արդարադատության կշեռքը փոխարինել մուրճով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   4014 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ