...

Խորհրդարանում նոր Գագո կա՝ նախկին մականունով

Խորհրդարանում նոր Գագո կա՝ նախկին մականունով

«Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որ իրենք միջանցք ունենան Ադրբեջանի հետ»,- հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

ՔՊ-ականներից ինչ ասես լսել էինք՝ «սեկտեմբեր», «փետրվարի 31», բայց այս մեկը, համաձայնվեք, գերազանցեց նախորդներին։ Փաստորեն, ըստ Գագիկ Մելքոնյանի, Մեղրիի «միջանցքով» Ռուսաստանը կապվելու է Ադրբեջանի հետ։ Երևի փոքր ժամանակ Գագիկ Մելքոնյանենց տան գլոբուսը ջարդուփշուր է եղել, տնեցիներն էլ վերցրել ու սկոտչով-բանով ոնց կարողացել՝ կցմցել են։ 

Չնայած՝ չի բացառվում, որ ՔՊ-ական նորահայտ Կոլումբոսը այլ բան է նկատի ունեցել։ Մարդը ցանկացել է ասել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը «միջանցք» են ուզում, որ միասին օգտագործեն։ Բայց այդ դեպքում էլ ստացվում է, որ նա իր շեֆի վրա է «մուննաթ գալիս», որովհետև ադրբեջանցիների կողմից Մեղրիի ճանապարհն օգտագործելու դեպքում դրա վերահսկողությունը բացառապես ռուսներին հանձնելու թղթի տակ հենց Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն է։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   466 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ