...

Խոստումնալից Նոր Հայաստան է

Խոստումնալից Նոր Հայաստան է

Գյումրի – 5.6%
Դիլիջան – 24.5%
Մեղրի – 9.8%
Տաթև - 13.1%
Տեղ – 34.9%

Ահա այսքան ձայն է հավաքել մի քանի օրական «Ապրելու երկիր» կուսակցությունը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում: Եթե հանրությանը հարցնես, 90 և ավելի տոկոսը առաջին անգամ կլսեն այդ անվամբ կուսակցության գոյության մասին: Չեն կարողանա հիշել, թե ով է Մեսրոպ Առաքելյանը: Կհիշեն՝ ով է Մանե Թանդիլյանը, բայց կրկին չեն հիշի, թե ինչ կապ ունի նախկին «լուսավորը» այս կուսակցության հետ:

Մինչդեռ ամեն ինչ առավել քան հասարակ է: Ռուսահայ օլիգարխ Ռուբեն Վարդանյանը կուսակցություն է բացել, տրանսֆերային պատուհանի ժամանակ «ձեռք է բերել» Թանդիլյանին և Առաքելյանին ու հենց առաջին խաղում փայլուն արդյունքներ է գրանցում:

Երեկվանից իշխանական խոսափողները պնդում են, որ տեղի ունեցածը իրենց պարտությունը չէ, հակառակը՝ սա նոր քաղաքական մշակույթի սկիզբն է, և այլն:

Փաստորեն նոր քաղաքական մշակույթն այն է, երբ հայաստանցի օլիգարխները դուրս են մղվում քաղաքական դաշտից, բայց նրանց տեղը գալիս են ուրիշ երկրների օլիգարխներ:

Փայլուն նոր քաղաքական մշակույթ է և խոստումնալից Նոր Հայաստան:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ