...

Խոտի և մոլախոտի տարբերությունը

Խոտի և մոլախոտի տարբերությունը

«Ընդդիմությանն ի՞նչ ասեմ, այնտեղ ընդդիմություն կա՞, որ բան ասեմ։ Իրենք նման են ասֆալտի վրա աճած խոտին, հենց արևը մի քիչ տաքանա, կչորանան-կգնան։ Սիրելիներս, ե՞րբ պիտի հասկանաք, որ այսօր մեր երկրում ընդդիմություն չունենք։ Ընդդիմությունն այն ուժն է, որը փորձում է հակադրվել իշխանությանը և իր ավելի լավ որակները բերել, իսկ մենք իրենցից ոչ մի լավ բան չտեսանք»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Եթե ընդդիմությանը նման որակում տվողը ՔՊ-ից չլիներ, գուցե համաձայնեինք։ Բայց ընդդիմությանը չորացող խոտի հետ համեմատողը մի բարի պտուղ չէ, նա իշխանական պատգամավոր է, որն անընդհատ աչքի է ընկնում իր տափակ հայտարարություններով։ Հիմա՝ եթե ընդդիմությունը խոտի պես կչորանա-կգնա, ապա այս իշխանությունն այդ իմաստով մոլախոտի նման է։ Ըստ Աճառյանի բառարանի՝ մոլախոտը վայրի ավելորդ խոտ է։ Այն փաթաթվելով փորձում է խեղդել կենդանի և առողջ բույսերին, դանդաղեցնել աճն ու զարգացումը։ Մոլախոտը սովորաբար քաղհանում են, այսինքն՝ այն արևի տակ չորանալ-գնալու ճանապարհ չունի։ Փոխաբերական իմաստ էլ ունի մոլախոտը։ Ըստ լեզվաբանի՝ մոլախոտը հասարակության համար վնասակար մարդն է։ ՔՊ-ի դեպքում՝ մարդիկ։  

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1753 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ