...

Փոքր մարդու արկածները մեծ քաղաքում

Փոքր մարդու արկածները մեծ քաղաքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Փարիզում ներկա է գտնվել Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Պանթեոնում ամփոփելու հանդիսավոր արարողությանը, ապա առանձնազրույց ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ։

Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Մակրոնի հետ առանձնազրույցում Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե որքա՞ն հարկ է վճարել Միսաք Մանուշյանը Ֆրանսիայի բյուջե, ապա իր տարակուսանքն է հայտնել, որ վճարած հարկերի այդպիսի համեստ ծավալով ինչ-որ մեկը կարող է Ֆրանսիայի Ազգային հերոս դառնալ։ Այնուհետև պրն Փաշինյանն Էմանուել Մակրոնին հորդորել է փոխել հերոսության գնահատման իր ընկալումներն ու չափորոշիչները՝ ավելորդ չհամարելով նկատել, որ Փարիզի Պանթեոնը Ֆրանսիայի հարկ վճարող քաղաքացիներն են հիմնել։

Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Փաշինյանի այդ հորդորից հետո Մակրոնը հրահանգել է այդ պահից սկսած հայաստանցի իր գործընկերոջ բաժակը գինու փոխարեն «Էվիան» ջուր լցնել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ