...

Զարգացումների երկու սցենար

Զարգացումների երկու սցենար

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, դաշնակցական Գեղամ Մանուկյանը հայտարարել է. «Մենք ձեռքներս ծալած չենք նստի, սպասենք, թե ինչ կորոշի ՍԴ-ն»:

«ՉԻ». Եկեք մտածենք, թե ինչ կարող են անել ձեռքները ծալած չնստող դաշնակները՝ Քոչարյանի հետ միասին:

Եթե ՍԴ-ն բավարարում է «Հայաստան» դաշինքի դիմում-բողոքը, ապա դաշնակները հայտարարում են «Հայրենիքի փրկության կոմիտե» ստեղծելու մասին: Բայց առանց Վազգեն Մանուկյանի: Այս անգամ հայրենիքը պետք է փորձի փրկել կրակել իմացող մարդը: Իսկ Հայաստանի գերագույն և գլխավոր կրակողը Ռոբերտ Քոչարյանն է: Աֆրիկյան փիղ լինենք, թե խաբում ենք: Հետո ՀՓԿ-ն գործի կդնի մարտի 1-ի գեներալիտետին ու այլ անհայտ հերոսներին, մնացածը, գիտեք՝ ինչ է լինելու:

Եթե ՍԴ-ն չի բավարարում «Հայաստան» դաշինքի դիմում-բողոքը, ապա այդ դեպքում դաշնակները, սենց թե նենց, պո լյուբոմու, էլի հայտարարում են «Հայրենիքի փրկության կոմիտե» ստեղծելու մասին: Ու նորից առանց Վազգեն Մանուկյանի: Բայց այս անգամ հայրենիքը պետք է փորձի փրկել արդեն խելոք ու կարդացած մարդ: Իսկ Հայաստանի գերագույն և գլխավոր կարդացողը Ռոբերտ Քոչարյանն է: Կուշտունիցա լինենք, թե խաբում ենք: Հետո ՀՓԿ-ն գործի կդնի «Դրո» խմբի և մարտի 1-ի բանդաներին, մնացածը, գիտեք՝ ինչ է լինելու:

Ծանուցում. Ենթադրյալ հեղաշրջման կամ ահաբեկչության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  ռոմանտիկ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ