...

Զարուհի Փոստանջյանի երազը

Զարուհի Փոստանջյանի երազը

Ինքը կարատեի հնարքներ կիրառելով վերջապես բարձրանում է հարթակ: Վերջին խոչընդոտը Հայկ Մարությանն է: Մինչև ինքը մտածում է՝ ինչ հնարք կիրառի Մարությանին վնասազերծելու համար, հայտնվում է Սանչո-Պանչոն՝ նույն ինքը Սոնա Աղեկյանը: Վերջինիս տեսնելով՝ Մարությանը ինքն է բարձրախոսը դնում Փոստանջյանի ոտքերի տակ: Վերջապես իրականացավ մանկության երազանքը, հրապարակում 4 մարդուց ավել է, ինքը հարթակում է ու բարձրախոսը ձեռքին:

«Ստանձնում եմ հեղափոխության առաջնորդի դերը: Մենք կոալիցիա կազմելու կարիք չունենք և միայնակ կձևավորենք կառավարություն: Մարինա Խաչատրյանը կնշանակվի առողջապահության՝ նյարդաբան է, պաշտպանության՝ ագրեսիվ է, սպորտի՝ կառատեի շորեր ունի, մշակույթի՝ Գոռ Վարդանյանի մտերիմն է, կրթության՝ դպրոց հաճախել է, և էներգետիկայի՝ իրենց տան վարդակներն ինքն է սարքում, նախարար: Սոնա Աղեկյանը կնշանակվի Երևանի քաղաքապետ, Սանիտեկի կառավարիչ, տրանսպորտի՝ մասնակցել է 100 դրամի ակցիային, և արտաքին գործերի՝ եղել է Վրաստանում, նախարար: Մնացածը ես կղեկավարեմ»:

Պատկերը փոխվում է:

Վիկտոր Սողոմոնյանը հեռախոսի այն կողմից գոռում է.

«Լսի, եթե քեզ թվում ա, որ քո անիմաստ հայտարարությունները քեզանից բացի մեկ ուրիշը կարդում ա, ապա չարաչար սխալվում ես: Շեֆը պահանջում ա, որ քեզ հատկացվող թոշակը 5 անգամ կրճատեմ ու նշանակում կատարեմ դատարանի դիմաց: Կգնաս մեր օֆիս ու քո հագով մի հատ Տեղափոխություն գրված մայկա կընտրես: Այսուհետ անցնում ես Անահիտ Մութաֆյանի տրամադրության տակ, ինքը կորոշի քո լոկացիան դատարանի դիմաց»:

Արթնանում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ իրեն նախօրեին էին տեղափոխել դատավոր Դանիբեկյանի աշխատասենյակի պատուհանները շարժասանդուղքով կոտրելու համար: Իսկ ինքը միայն ցանկանում էր տեսնել՝ դվայնիկին են դատում, թե տրայնիկին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ