...

10-ից 10. պատրաստվեք

10-ից 10. պատրաստվեք

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային Հեռուստաընկերությանը՝ խոսելով տարածաշրջանային և այլ հարցերից:

Հարցազրույցը ցուցադրվելու է այսօր երեկոյան:

«ՉԻ». Հետաքրքիր է, Հանրային Հեռուստաընկերությունը գոնե գիտի՞, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հարցազրույց է տվել: Եթե ոչ, թող վռազ «Հայկական ժամանակի» կայք մտնի: Ձեռքի հետ էլ կիմանա, թե երբ է ցուցադրվելու:

Իսկ դուք պատրաստվեք, հարգելի քաղաքացիներ: Եթե որոշել եք դիտել վարչապետի հարցազրույցը, ապա ձեր տրամադրության տակ ունեցեք Վալիդոլ, հանգստացնող այլ դեղամիջոցներ, երեխաներին անպայման հեռու պահեք էկրաններից, անընդհատ կապ պահպանեք շտապօգնության ծառայության և ԱԻՆ-ի հետ, յոթ փակի տակ թաքցրեք սուր-կտրող գործիքները: 

Հաստատ այսօր Փաշինյանը 10-ից 10 ձեզ խփելու է: Հո պատահական չի՞, որ այսօր 10-րդ ամսվա 10-րդ օրն է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   369 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ