...

Խաղաղության պողոտա

Խաղաղության պողոտա

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ զբոսնել է Հյուսիսային պողոտայում:

Այս առթիվ «Հայկական ժամանակը» գրել է. «Նկատենք, որ օրերս մամուլում տարատեսակ հրապարակումներ էին հայտնվել այն մասին, թե Ալեն Սիմոնյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են, ինչը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հերքել էր Սիմոնյանը»:

«ՉԻ». Սրանից հետո ով ուզում է հերքել Նիկոլ Փաշինյանի հետ լարված հարաբերությունների մասին լուրերը, պարզապես նրա հետ պետք է մի երկու «կռուգ» տա Հյուսիսային պողոտայում:

Եթե մի «կռուգ» են զբոսնում, նշանակում է, հարաբերությունները մասամբ են կարգավորվել:

Իսկ եթե զբոսանքը տեղի է ունենում «ՏԷՑ-ի կռուգում», ուրեմն այդ հարաբերությունները թևակոխում են հակամարտության փուլ:

Դե, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը մենակ զբոսնի Հյուսիսային Պողոտայում, ուրեմն նրա հետ բոլորը խռովել են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ