Անդրադառնալով այն հարցին, որ ԵՄ-ն 15 մլն եվրո է տրամադրել խաղաղության և Հայաստանի դիմադրողականության բարձրացման նպատակով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ապատեղեկատվությունը խնդիր է բոլոր երկրներում, և իրենք այդ գումարով փորձելու են ավելի արդյունավետ ու ինստիտուցիոնալ կերպով պայքարել դրա դեմ։
«ՉԻ»․ Ապատեղեկատվությունն իսկապես լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում, բայց կոնկրետ Հայաստանում ո՞վ է դրա «չեմպիոնը», քաղաքական ո՞ր ուժն է առաջատարը «ֆեյքաբուծարանների» ծավալներով ու հանրության ականջներից լապշա կախելու հմտություններով։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Բայց Եվրամիությունը փաստացի հենց նրանց տնօրինությանն է հանձնել ապատեղեկատվության դեմ պայքարի համար նախատեսված 15 միլիոնը։
Նույն հաջողությամբ կարելի էր, օրինակ, առաջին պատահած ջեբկիրին միջազգային դրամաշնորհ տալ՝ «հանրային տրանսպորտում գրպանահատության դեմ պայքարի նպատակով», կամ, ասենք, ստեղծել «սեռական բռնություններից տուժած երեխաների աջակցության հիմնադրամ» և տնօրեն նշանակել որևէ պեդոֆիլի․․․
Ամեն դեպքում՝ լավ է, որ իշխանություններն այսուհետ ապատեղեկատվությունն «ինստիտուցիոնալ» են դարձնելու ԵՄ փողերով։ Մինչև ե՞րբ պիտի «ֆեյքերի պոակ»-ը ֆինանսավորվի ՀՀ բյուջեից։