Լճաշենում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահանման հետ կապված խնդիրներին, ասել է. «Բիբար է փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, վարդն է փչանում, փողը ես կտամ, բայց բիբարի արտահանումն էլ է աճելու։ Բիբարին ես տեր կկանգնեմ, դուք խաղաղությանը տեր կանգնեք»։
«ՉԻ». Հարուստ տղա է երևում: Ապեր, իսկ կարո՞ղ է Արցախի փողն էլ տաս: Իր կողքի շրջաններով: Աղդամի նուռն էլ է փչացել, դրա փողն էլ ճարի, էլի:
Իսկ կլինի՞, որ մենք համ բիբարին տեր կանգնենք, համ էլ խաղաղությանը, քո մոտ խաղաղության պահը հեչ չի ստացվում, ինչքան տեր ես կանգնել, էնքան փչացել, խոտանվել է:
Դու մտածի, որ հետո ծիրանի թեման բացենք: