...

1+1+1...

1+1+1...

Աշակերտը դպրոցից տուն է գալիս, հպարտ-հպարտ ասում. «Մամ, պապ, էսօր 5 եմ ստացել»:

Ծնողներն ուրախացած՝ ապրես, բալա ջան, ինչի՞ց ես ստացել: 

Տղան էլ, թե. «Դե, մաթեմատիկայից ու քիմիայից՝ 2, պատմությունից էլ՝ 1»:

Լրիվ Նիկոլ Փաշինյանն է: Էն, որ ասում է, թե 7 տարի մնացել եմ նույն դասարանում:

7 տարի է հպարտ-հպարտ հայտարարում էր հաջողությունների մասին, տնտեսական աճերի, աննախադեպ փաստերի, թվերի մասին, հիմա կանգնել, ասում է՝ դե, 5 եմ ստացել, այսինքն՝ արտաքին քաղաքականությունում՝ 2, ներքին քաղաքականությունում՝ 2, տնտեսական քաղաքականությունում՝ 1, Արցախի հարցում էլ՝ 0:

Չեղա՞վ 5: Գերազանցիկ մեռնում է, էլի անուն եք կպցնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ