...

20 տարի է՝ քաղաքական իմպոտենտ են

20 տարի է՝ քաղաքական իմպոտենտ են

«Միամտություն է սպասել, որ այդ մարդիկ կարող են պետական կառավարման համակարգում դրական փոփոխություններ ապահովել։ Սեփական կադրային ձախողումները քողարկելու համար ներկայացվում է մեղադրանք, թե իբրև պետական կառավարման համակարգը դիմադրում է, իբրև չի ըմբռնել հեղափոխության ոգին։ Հայտնի փաստեր են, երբ մարդը չի կարողանում որևէ գործողություն անել, սկսում է մեղավորներ փնտրել»,- 168.am կայքի հետ զրույցում նշել է Արծվիկ Մինասյանը:

«ՉԻ». Իշխանությունը ճիշտ կանի ականջալուր լինի Արծվիկ Մինասյանի և ՀՅԴ-ի խորհուրդներին: Ի վերջո, Մինասյանը և ընկերները 20 տարվա քաղաքական իմպոտենտության հարուստ փորձ ունեն: 20 տարի, բացառությամբ փոքր ընդմիջումների, իշխանություն են ունեցել, բայց ոչինչ չարեցին և ոչինչ չփոխեցին: Ուրեմն իրենք ամենից լավ են հասկանում՝ ինչպես գործողություն չանել և մեղավորներ փնտրել:

Կուսակցությունը, որ մի կերպ ստացած 6-7 մանդատից 2-ը հատկացնում էր գործարարների, որոնք որևէ կապ չունեին կուսակցության հետ և երբևիցե ձայն չէին հանում խորհրդարանում, խոսում է ձախողված կադրային քաղաքականությունից:

Կրթական համակարգը իր ներկա խնդիրների մեծ մասի համար պարտական է Լևոն Մկրտչյանին, բայց կուսակցությունը 4-5 անգամ կրկին և կրկին նրան էր առաջադրում կրթության նախարարի պաշտոնում՝ անտեսելով նրա ձախողումները:

Գիշերօթիկի սաները մնացին անտուն, նրանց տրամադրված պետական միջոցները մսխվեցին, իսկ կուսակցությունը շարունակում էր Աղվան Վարդանյանին նախարար ու պատգամավոր առաջադրել: Եվ հիմա ընկեր Արծվիկը խոսում է կադրային ձախողումներից:

Բայց դե հանրությունը վաղուց է հաշտվել դաշնակցության վերջին տասնամյակների գործունեության հետ: Քաղաքական իմպոտենտությունը նրանց ստիպել է զբաղվել միայն խոսելով:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ