...

Իսկ 20 տարի առաջ երեք ճակատից էին խոսում

Իսկ 20 տարի առաջ երեք ճակատից էին խոսում

ՀՅԴ անդամ, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասել է. «Այս մեկուկես տարվա ընթացքում Հայաստանը չկարողացավ դառնալ տարանցիկ երկիր»:

«ՉԻ». Հասկանում եք, չէ՞: 20 տարի այս 130-ամյա հնամաշության կուսակցությունը իշխանություն է եղել, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ոտքի տակի փալաս է աշխատել, ու այդ 20 տարում Հայաստանը չեն կարողացել տարանցիկ երկիր դարձնել, հիմա մի տարում նույնը պահանջում են նոր իշխանություններից:

Ավելին, Արծվիկ Մինասյանը մոռացել է, թե 1998 թվականի հեղաշրջումից հետո բանտերից ազատ արձակված դաշնակցական պարագլուխներն ինչ էին հայտարարում: Վահան Հովհաննիսյանն էր, որ 2000 թվականին կանգնեց ու ասաց, թե Հայաստանն իր չորս հարևաններից մեկի հետ ունի սահման, մյուս երեքի հետ՝ ճակատ: Համ ուզում էին հարևանների հետ ճակատ ունենալ, համ էլ՝ տարանցիկ երկիր լինել: Այդպես չի լինում, ու դաշնակների այս քյալլագյոզ թեզը այդ տարիներին Հայաստանը լիակատար մեկուսացման տարավ:

Արծվիկ Մինասյանը Դաշնակցության առավել պատրաստված ու կրթված մարդկանցից մեկն է համարվում. բա մնացածների մակարդակը պատկերացնո՞ւմ եք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2606 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ