...

88-ից ձեզ մնացել է ձախողակ Մանուկյանը

88-ից ձեզ մնացել է ձախողակ Մանուկյանը

«Ֆորմատը կարևոր չէ, 17-ը չի կարողանում, թող 27-ն անի, եռյակն անի։ Սա ընդդիմության շարժում չէ, սա 88-ի նման պայքար է, և, այո, գտնում եմ, որ պետք է մեկ օրակարգ լինի, բոլորս պետք է համախմբվենք սրա հեռացման օրակարգի շուրջ»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՉԻ». Այսպիսի բան Շմայսն ասեր՝ դեռ ջհանդամ, բայց Շարմազանովը մասնագիտությամբ պատմաբան է և պետք է հասկանա, որ 88-ն ընդհանրապես որևէ ընդհանրություն չունի 2020-2021 թվականների 17-ի ծավալած շարժման հետ: 88-ից ձեզ մնացել է միայն Վազգեն Մանուկյանը, այն էլ՝ այնպիսի հետագծով, որ ավելի լավ է մարդամեջ չհանեիք:

88-ին մարդիկ կոնկրետ ասում էին, թե ինչու են դուրս եկել փողոց, ինչ նպատակների և ազգային իղձերի համար են պայքարում: Դուք ինչի՞ համար եք պայքարում: 17-ի մեջ կգտնվի՞ մեկը, ով կասի, թե իշխանության գալու դեպքում նոյեմբերի 9-ի համաձայնագրի հատկապես որ կետից է հրաժարվելու: Լավրովի պլանը իրականացված է, մի բան էլ ավելին, հիմա այլևս արդիական չէ հայտարարելը, թե չէիք իրականացնի այդ պլանը:

Նույն հաջողությամբ իշխանությունն էլ կարող է ձեր դեմ պայքարն անվանել Ավարայրի ճակատամարտ, իսկ էն հարբեցող ԿՎՆշիկին էլ համեմատել հարբած փղի հետ:

Շարմազանովը պետք է իր մեջ խիզախություն գտնի, մոտավորապես այնպիսին, ինչպիսին ուներ 2015-2016 թվականներին և բացահայտ տեքստով արտահայտվի Քոչարյանի վերաբերյալ: Ասի, որ նա կազմաքանդում է 17-ի շարժումը և ջուր է լցնում իշխանության ջրաղացին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ