...

8 point go to revolution

8 point go to revolution

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Առավոտյան 08:00-ից Երևանում եմ, քաղաքացիները սկսել են ավտոերթերի շարք: Ժամը 09:00-ի դրությամբ Երևանի երթևեկությունը կաթվածահար է: Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում»:

«ՉԻ». Մեզ թվում է, որ իշխանությունները պետք է ամբողջ կազմով հրաժարական տան: Շանս չունեն: Համոզվելու համար թող Yandex մտնեն: Այնտեղ արդեն 8 բալանոց իշխանափոխություն է կայացել:

Yandex-ը մեր ռազմավարական հավելվածն է: Բա չէ, էն եվրոպացիների նման: «Եվրատեսիլում» հազիվ մի երկու քրջոտ միավոր տվեցին մեր երգչուհուն: Իսկ Yandex-ը՝ միանգամից 8 միավոր: Դրանից էլ ուրախացած՝ մեր վարորդները Երևանում ավտոերթ են անում:

Բայց պետք է իշխանություններին «դաբիտ» անել: Դրա համար ընդդիմությանը խորհուրդ կտանք download անել GPS-Navigator ծրագիրը: Դրանք վաբշե 10 միավոր են տալիս այստեղի խցանումներին: Քաշեք ու հայտարարեք, որ իշխանափոխությունն այլևս կայացած փաստ է:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ