...

Նորից «տզավատ» արեք

Նորից «տզավատ» արեք

Ընդդիմություն + իշխանություն = սեր

Ծանր շաբաթ էր: Լավ էր, էլի, ընդդիմությունը երկու ամիս մեզ անվճար զբաղեցնում էր իր թատերական ներկայացումներով, բեմադրություններով, դրամատիկ սցենարներով: Մարդիկ գնում էին Ֆրանսիայի հրապարակ, սելֆի էին անում, ասֆալտին գրում. «Здесь был Жора» ու «Оля + Лерник =  », վրանների բիզնեսն էր զարգանում:

Թե ինչի ընդդիմության առաջնորդը «տոռմուզ» տվեց, հազիվ հունի մեջ էինք ընկել: Ասում են՝ իրենց ներսում ինչ-որ խնդիրներ կային, հակասություններ էին առաջացել: Է՜, դուք իրենց լավ չգիտեք: Պալատական ինտրիգների, ներքաղաքական խարդավանքների վարպետներ են, 20 տարուց ավել նման խոսակցություններով մարդկանց զբաղեցրել են: Իրենց գործի «տուզերն» են: Սա ձեզ Աննա Մկրտչյան չի, որ հազիվ «ղառի յոթնոց» լինի: 

Երեքը դաշտում՝ չհաշված Հայաստանը

Իրավիճակը մնաց նույնը: Այսինքն՝ Փաշինյան-Քոչարյան-Սարգսյան եռյակը պահում է դաշտը: Իմիջիայլոց, այս երեքի մեջ գիտե՞ք ինչ ընդհանուր բան կա. երեքն էլ իշխանության են եկել՝ Ղարաբաղի հարցը շահարկելով: 

Դե, Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեպքում դա քննարկման առարկա չէ: Ամեն ինչ գիտենք, 1997-ից սկսած, ոնց արին, երբ և ում տակը փորին: Բայց Նիկոլ Փաշինյանն էլ իրենցից հեռու չի գնացել: Այդ հիմա է, որ խաղաղության ղուշ-գիր է խաղում: Էն օրն էլ հերթական «բացահայտումներն» էր արել, թե ոնց են Ռոբերտն ու Սարգսյանը 20 տարում ծախել Ղարաբաղը, Հայաստանը, Մեղրին, ինչ կա, չկա: Փաստեր էր ներկայացնում: Թեպետ այդ ամենի մասին 20 տարի բոլորս ենք իմացել: Ոչ մի նոր բան: Շատ լավ տեղյակ ենք եղել, թե ինչ է բանակցել Քոչարյանը, ինչ է պատրաստ եղել զիջել, երբ, ում, Սերժ Սարգսյանն ինչին է համաձայն եղել, բանակցություններում որտեղ էր հասել:

Ու հիմա Փաշինյանը, իբր գյուտ գյուտի ետևից է անում: Ընդ որում, այն ամենը, ինչն ինքը իբր գաղտնազերծել էր, մենակ «Հայկական ժամանակում» 2000-ականներին հազար անգամ հրապարակվել է: Խոշորացույցի տակ դրած, այս փաստաթղթերը կետ առ կետ ներկայացվել են, վերլուծվել: 

Էդ կարող է դպրոցի երեխաները չիմանան, բայց ավագ սերնդի ցանկացած ներկայացուցիչ դրանից բիթի էր: 

Բայց դու ի՜նչ մաչո ես

Իսկ ինչի՞ ենք ասում՝ շահարկում է: Որովհետև Փաշինյանն այն մարդն է, որը 2016-ին Խորենացի փողոցում ժողովրդի սիրտն էր շահում՝ գոռալով, թե հայ-հարայ, հասեք, Սերժն ու Լևոնը ծախում են Ղարաբաղը, Լավրովի պլանին համաձայն են, Լավրովի պլանը դավաճանություն էր: 

Ու հիմա, երբ Փաշինյանը օրումեջ իբր բացահայտումներ է անում, թե բա՝ գիտե՞ք՝ ինչ եմ իմացել, գիտե՞ք՝ ինչեր են արել Ռոբերտն ու Սերժը, Կազանը, Մադրիդը, Քի-Վեսթը և այլն, մեկը չկա, հարցնի. եթե դու հիմա Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացները, պայմանավորվածությունները հրապարակում ես, ներկայացնում որպես գաղտնազերծված եսիմ ինչ, բա դու ի՞նչ երեսով էիր Խորենացի փողոցում մաչոյի տեսքով դավաճանություն համարում մի բան, որից փաստորեն տեղյակ չես եղել: Ի՞նչն ես դավաճանություն համարել: Այսինքն՝ շահարկել ես թեման, մտել ես «ոչմիթիզականության» դաշտ, քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: 

Չի կարող Փաշինյանն ասել, թե տեղյակ է եղել Լավրովի պլանից: Որովհետև այդ դեպքում հարց կտան. իսկ եթե տեղյակ ես եղել, ու դա համարել ես դավաճանական, բա ո՞րն է եղել այլընտրանքը: Քո պատկերացած լուծումը ո՞րն է եղել, որն ավելի լավն էր, քան լավրովյանը: 

Դրա պատասխանն էլ չունի. նոյեմբերի 9-ը՞: Դա է՞ր այլընտրանքը, երբ Ղարաբաղի կեսը չկա, հերթում Հայաստանի տարածքներն են ու պետականության կորստի վտանգը: 

Էս ինչ որ ասում ենք, սա Քոչարյանը, օրինակ, պետք է ասեր: Բայց չի կարող: Որովհետև էս կեղտի մեջ ինքն է Հայաստանն ու Արցախը մտցրել՝ դաշնակների հետ, Փաշինյանն էլ փոխանակ փորձեր այդ կեղտից հաներ, մի բան էլ ինքը Հայաստանին ու Արցախին «տռամբովկա» արեց կեղտի մեջ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ