Գորիսում գտնվող Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել Աբու Դաբիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիման մասին News.am-ի թղթակցի հարցին։
«ՉԻ». Լռություն։ Փոշու մեջ խշշում են խոտերը։
Լրագրողի հարցից հետո վարչապետը կանգնում է, ժպտում, նայում է ուղիղ, բայց ոչ թե լրագրողի աչքերին, այլ քամուն, որ հանկարծ չտանի պատասխանը։ Եվ... լռում է։
Ոչ, սա վախի նշան չէ։ Սա իշխանական մաստեր-կլաս է. «Ինչպես չասել ոչինչ ու ամեն ինչ» շարքից։
Աբու Դաբիի հանդիպումը՝ առանց արձանագրության, Գորիսի արձագանքը՝ առանց բառերի։
Երբ ոչինչ չես ասում, ոչ ոք չի կարող սուտ բռնել։ Մանավանդ, երբ մարդուն ձերբակալելիս ոստիկանը զգուշացնում է. «Այն ամենը ինչ կասեք այստեղ, ձեր դեմ կօգտագործվի դատարանում»: