...

Աչքներս լույս. դեռ 2-3 տարի կա

Աչքներս լույս. դեռ 2-3 տարի կա

Չեխիայում տեղի հայերի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Եթե առաջիկա 2-3 տարիներին պահենք մեր պետությունը, կպահենք առաջիկա 100 տարվա ընթացքում»:

«ՉԻ». Փաստորեն, մեր երկրին 2-3 տարի ժամանակ է մնացել: Դե, եթե պահողը Նիկոլ Փաշինյանն է, ապա հաշվի առնելով, թե 2018-ից հետո ինչ պրոգրեսիայով ենք վարի գնում՝ դինամիկան ցույց է տալիս, որ 2-3 տարին լրիվ բոլ-բոլ է: 

Ափսոս, ստացվում է, որ Փաշինյանը չի կատարելու իր խոստումը. 2050 թվին Հայաստանի հավաքականը դարձնել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, մեզ էլ ծնեցնելով սարքել 5 միլիոն մարդ: Ափսոս:

Հեսա որ խորհրդարանական նոր ընտրություններ լինեն, հիմնական պայքարը Փաշինյանի և նրա ընդդիմության միջև գնալու է նրա մեջ, թե ով ինչքան տարով կկարողանա պահել պետությունը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   678 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ