...

Ադրբեջանական քարոզչամեքենան կաթվածահար է լինելու

Ադրբեջանական քարոզչամեքենան կաթվածահար է լինելու

Երեկ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարի մշակույթի տանը հանդիպում է ունեցել Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այլապես Ադրբեջանը պատերազմ է սկսելու։ Նրան հարցրել են, թե այդ 4 գյուղերի տարածքները հանձնելուց հետ ի՞նչ երաշխիք կա, որ դրանից հետո Ադրբեջանը նորից առաջխաղացում չի ունենալու սահմանում, կամ պատերազմ չի սկսելու, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երաշխիքներ չկան, սակայն հույս կա, որ Ադրբեջանը այդպես չի վարվի։ 

Այս մասին հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«ՉԻ». Մեզ թվում է, որ Ադրբեջանը հաջորդ տարի բյուջեն կրճատելու է: Բյուջեի այն տողը, որով գումարներ էին նախատեսված քարոզչամիջոցներին, պետական լրատվամիջոցներին, իշխանական քարոզիչներին, բլոգերներին, հանելու են: 

Իզուր տեղն ինչի՞ փող ծախսեն քարոզչության վրա: Ինչ որ պետք է, Փաշինյանն անում է: 
Ադրբեջանը, օրինակ, պիտի փող ծախսեր, չէ՞, որ իր քարոզիչները ամեն տեղ տարածեին, թե Հայաստանի այս ու այն գյուղը, տարածքը Ադրբեջանին է պատկանում: Հիմա չի ծախսի: 

Դրա համար էլ Ադրբեջանում ամենաշատը Նիկոլ Փաշինյանին ատում են քարոզիչներն ու լրատվամիջոցները, որովհետև իշխանական կերակրատաշտից զրկվելու են: 

Հ.Գ. Ասում են՝ Փաշինյանին լարել են Ոսկեպարից: Էդ լարողները երևի մինչև հիմա վարչապետի «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսի ազդեցության տակ են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   119 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ