...

Աջ ու ձախ չրփում են

Աջ ու ձախ չրփում են

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է դեկտեմբերի 19-ին: Բորելն ընդգծել է, որ առաքելությունը իր գործունեությունն ավարտում է «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն»:

«ՉԻ». Էն որ երկու նապաստակի ետևից ես ընկնում, երկուսին էլ բաց ես թողնում, լրիվ մեր արտաքին քաղաքականության գնահատականն է: 

Միաժամանակ և՛ Բրյուսելի հետ էին խաղեր տալիս, և՛ Մոսկվայի: Արդյունքում կանգնել ենք կոտրած տաշտակի առջև:

Եվ ինչն է հետաքրքիր. Ժոզեպ Բորելը Եվրամիության դիտորդական առաքելության ավարտի մասին խոսելիս նույն պատճառաբանությունն է բերում, ինչ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հիշում եք, Լավրովին հարցրեցին, թե Հայաստանը ռուսական օրակարգին է սպասում, այն է՝ սառեցնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, դա թողնել հետոյին, ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը գնացել, Եվրոպայում ուրիշ բան են պայմանավորվել, էլ ռուսական օրակարգ չկա:

Հիմա էլ Բորելը. ասում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի հետ բան ենք պայմանավորվել, էլ Եվրամիության օրակարգ չկա:

Այսինքն՝ բոլորը մեզանից յան են տալիս, ու դրա պատասխանատվությունը մեզ վրա են գցում: Անկախ նրանից, օբյեկտիվ է դա, թե՝ ոչ:

Հ.Գ. Երկու օր առաջ Եվրամիությունը հայտարարեց, որ 2 մլրդ եվրո է հատկացնելու Ադրբեջանին՝ տնտեսության հետագա դիվերսիֆիկացման, աշխատատեղերի ստեղծման և գյուղական համայնքների ներառական զարգացման համար: Մեկդ Խզմալյանին տեսնեք, բարևեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ