...

Քար լռություն է

Քար լռություն է

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. «Ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներումը քննարկելու պատրաստակամության մասին»:

«ՉԻ». Միանգամից ենք շեշտում. սա ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն է ասել, ոչ թե ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Դրա համար էլ ֆեյսբուքներում քար լռություն է: Արևմտամոլները պապանձվել են: Իրենք սովոր էին ռուսներին թունդ քննադատության ենթարկել:

Իսկ այստեղ ԱՄՆ-ը ողջունում է Ալիևի մեծահոգությունը և ողորմածությունը հայերի հանդեպ, այլևս ոչ մի Լաչինի միջանցք, տեղական ինքնակառավարում, բանակցություններ: Գլուխը շոյելու են, որ հայերին ների: 

Ֆեյսբուքում լռություն է: Չէ, Հայաստանի ԱԳՆ-ը պաշտոնական նվնվոցով է հանդես եկել, բայց էֆեկտը էն չի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ