...

Ակունքն իմաստության

Ակունքն իմաստության

Ելույթ ունենալով Սահմանադրական դատարանում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Այսօր մեր ունեցած բոլոր խնդիրները կարող ենք բաժանել երկու մասի․ խնդիրներ, որոնք թույլ չեն տվել կայանալ պետական ինստիտուտներին և խնդիրներ, որոնք առաջացել են ինստիտուտների կայացած չլինելու պատճառով»։ 

Չզարմանաք, եթե Նիկոլ Փաշինյանը վաղը նույնքան խորիմաստ միտք հայտնի ու հայտարարի, ասենք, որ Հայաստանում աղքատության խնդիրը կարելի է բաժանել երկու մասի։ Մարդկանց մի մասն աղքատ է, որովհետև սեփական բիզնես չունի, իսկ մյուս մասը սեփական բիզնես չի կարողանում հիմնել, որովհետև աղքատ է։

Իսկ մեծ հաշվով՝ Հայաստանում ընթացող ներքաղաքական բանավեճն էլ է նույն տրամաբանության մեջ։ Մի մասի կարծիքով՝ երկրի վիճակը վատ է, որովհետև վարչապետը Նիկոլն է, մյուս մասի կարծիքով՝ վարչապետը Նիկոլի նման մեկն է, որովհետև երկրի վիճակը շատ վատ էր։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1551 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ