...

Ամեն անգամ Պապը գաթա չի բերելու

Ամեն անգամ Պապը գաթա չի բերելու

«Պապ թագավորը այլևս չի սպանվելու: Ես՝ որպես ՀՀ վարչապետ, երաշխավորում եմ, որ Հայաստան պետությունը չի սպանվելու՝ ինչ վեղար էլ ուզում են՝ հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու, այսօրվա ՀՀ-ն իրագործում է Պապ թագավորի երազանքը», Նիկոլ Փաշինյան, 22.05.2024:

«ՉԻ». Հիշում եք, չէ՞, որ Սոչիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում Փաշինյանն ասաց, թե պետք է գժի գծի մեջ մտնել: 

Պետք է ասել՝ ախպեր ջան, դուրս արի, հերիք է, ինչքան մեջը մնացիր:

Բայց գիտեք, չէ՞, ինչի է Պապ թագավորին դարձրել իր նոր նպատակների նշաձող: «Խիտրի» տղա է: Երդվում է, որ Պապ թագավորն այլևս չի սպանվելու: 

Իսկ քանի որ Պապ թագավորն այլևս սպանված է, երկրորդ անգամ նրան հնարավոր չէ սպանել, ու Փաշինյանը միշտ շահած է դուրս գալու: Ինչ աղետի էլ հասցնի Հայաստանը, կասի՝ տեսա՞ք, որ Պապ թագավորը չի սպանվել: Այսինքն, իր նոր խոստումը երբեք չի խախտի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   596 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ