...

Ամեն ինչ՝ ըստ պլանի

Ամեն ինչ՝ ըստ պլանի

«Այո, պետք է բարձր հայտարարություն անեմ ու ասեմ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արված»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում։ Բնականաբար, այդ հայտարարությունից հետո միակ հարցը, որ հետաքրքրել է ներկաներին, եղել է հետևյալը․ այդ տեքստը գրվել է Ամստերդամի հանրահայտ կաֆե-շոփերում ավանդական հոլանդական հյուրասիրությունից առա՞ջ, թե՞ հետո։ Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, թե «մենք հսկայական առաջընթաց ենք արձանագրել խոսքի և մամուլի ազատության ոլորտում», ներկաները եզրակացրել են, որ տեքստն այնուամենայնիվ գրվել է մարիխուանայի՝ բուժիչ նպատակներով կիրառումից հետո։ Ըստ այդմ՝ Նիդերլանդների թագավորության արարողակարգի ծառայությունը որոշել է հետայսու զերծ մնալ բարձրաստիճան հյուրերին ավանդական հոլանդական հյուրասիրությամբ պատվելու ծիսակարգից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ