...

Ամենադեֆիցիտ մասնագիտությունը Հայաստանում

Ամենադեֆիցիտ մասնագիտությունը Հայաստանում

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը սոցցանցում գրել է. «Նախորդ ռեժիմին քշել եմ, հեսա տես էն գոմիկների ռեժիմին ինչ եմ անելու... ով Նիկոլի կողքին է, տրանսգենդեր կամ սորոսական է»:

«ՉԻ». Մենք ընդամենը լրագրող ենք, և ընթերցողներին ներկայացնում ենք օրվա իրադարձությունները, մեկնաբանում, վերլուծում դրանք: 

Բայց եթե այսպես շարունակվի, գնալու ենք հոգեբույժ դառնանք: Որքան հասկացանք, հանրապետությունում հոգեբույժների սուր դեֆիցիտ կա, ինչի արդյունքում էլ ամեն օր զառանցանքներ ենք լսում: Ընդ որում, այդ զառանցանքները գնալով ավելի են խորանում ու ավարտվելու միտք չունեն:

Հիվանդների մի տեսակ կա, որոնք զառանցում են, թե Նիկոլը Արցախը ծախում է: Մի մասն էլ, թե ինքն է հեղափոխությունը կատարել, ոչ միայն 2018-ի, այլ նաև՝ 1990-ի, 1917-ի և 1792-ի:

Մարինա Խաչատրյանի դեպքում, իհարկե, մի քիչ ավելի ծանր դեպք է, քանի որ իր աչքին ամեն ինչ է թվում: Իր մոտ ինչ-որ հալյուցինացիաներ են, որ ինքը քաղաքականությամբ է զբաղվում, նյարդավիրաբույժ է, իշխանություններ է տապալել ու տապալելու է, փողոցում մարդկանց վրա է հարձակվում, ստուգում՝ արդյոք հո գոմիկ չե՞ն, սրան-նրան ձեռ է գցում՝ համոզվելու, որ տրանսգենդերների հետ կապ չունեն: Ու պետք է արգելել նրա մուտքը Երևանի փողոցներ, քանի որ այնտեղ իր աչքին բոլորը սորոսական են թվում, դրանից իր մոտ կատաղության նոպա է բռնկվում, իսկ դա էլ կորոնավիրուսի պես կարող է տարածվել անցորդների վրա: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1426 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ