...

Ամերիկյան խոշոր դավադրություն հայ նեյրոխիրուրգի դեմ

Ամերիկյան խոշոր դավադրություն հայ նեյրոխիրուրգի դեմ

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան նամակ ստացա, որ սորոսականները ծրագրավորել են ինձ վրա «հարձակում» գործել։ Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։

Ինչ վերաբերվում է սորոսականներին, ապա կարծում եմ, որ նրանց որոշումը պայմանավորված է իմ հասարակական գործունեությամբ, մասնավորապես վերջերս Տիկնիկային Թատրոնում նաև իմ ջանքերով սատանիստական համերգը կանխելու հանգամանքով։ Հիմա նրանք նախատեսում են նույն մանկական թատրոնում անցկացնել համասեռամոլների կողմից շատ սիրված շոու, որը նույնպես պետք է թույլ չտանք։

Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դուք արդեն գիտեք, որ դա սորոսականների ղեկավարներ Լարիսա Մինասյանի և Ռուբեն Բաբայանի ձեռքի գործն է»։

«ՉԻ». Սա մեզ մի անեկդոտ հիշեցրեց. մի տղամարդ գիշերը շենքերից մեկի մոտով անցնելիս է լինում, մեկ էլ մի կնոջ ձայն է լսում. «Քաղաքացի, ես ձեզանից վախենում եմ»:

Տղամարդը գլուխը բարձրացնում է, տեսնում է շենքի ամենավերին հարկի պատշգամբից մի կին է ձայն տվողը: «Բայց ինչի՞ եք վախենում»: Կինը վերևից պատասխանում է. «Որովհետև դուք ինձ ցանկանում եք բռնաբարել»:

«Բայց ո՞նց կբռնաբարեմ, եթե ես ներքևում եմ, իսկ դուք՝ վերևում»,- զարմանում է տղամարդը:
«Իսկ ես հիմա կիջնեմ»,- ասում է կինը:

Հիմա մեր այս կինն է: Սկզբից անոնս է տալիս, հետո իջնում է ավտոյի մոտ, հետո մեքենան «բռնաբարված» վիճակում է հայտնվում: Մեղավորն էլ ինչ-որ Սորոս է: Այսինքն, Ջորջ Սորոսը բան ու գործ չունի, ԱՄՆ-ից հրահանգում է, որ կտրեն հանրությանը բոլորովին անհայտ մի տիկնոջ մեքենայի ինչ-որ անհայտ լար:  

Ամենացնցողն այն է, որ այս Մարինա Խաչատրյանը մասնագիտությամբ նեյրովիրաբույժ է: Փոխանակ մարդկանց բուժի, ինքն է հիվանդացել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ