...

Անառակ որդյակների վերադարձը

Անառակ որդյակների վերադարձը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է. «Խորհրդարանից չէինք հեռացել, որ վերադառնանք»:

«ՉԻ». Այսօր վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը մի հոդված էր գրել այն մասին, թե ինչու իշխանությունները չեն փոխվում և վերլուծել ընդդիմության գործողությունները:

Մի հատ հետաքրքիր միտք ենք մեջբերում. «Ի՞նչ մեխանիզմներ են պահում այս իշխանությունը: Նոյեմբերի 9-ից հետո իշխանություն փոխելուն ուղղված պրոցեսներում, ըստ էության, թույլ են տրվել բոլոր հնարավոր սխալները՝ պայքարի բովանդակության, կառուցվածքի, կարգախոսների, ձևաչափերի և այլ առումներով։ Սխալը՝ սխալի հետևից։ Սա հիմնականում հետպատերազմյան ամբողջական իրականությունը ճիշտ չհասկանալու և հանրային լատենտ տրամադրություններին չտիրապետելու հետևանքն էր։ Բայց դա արդեն պատմություն է. էականն այն է, որ սխալ որոշումների կայացման մեխանիզմը շարունակում է նույնը մնալ։ Հետևաբար՝ այսօրվա վիճակը տրամաբանական է»:

Ըստ էության, ավելացնելու բան չկա: Այսօրվա ընդդիմության դիպուկ գնահատականն է: Չունեն, որևէ օրակարգ չունեն, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում՝ Հայաստանն ու Արցախը ոտքի կանգնեցնելու համար:

Որովհետև միայն մի բանի մասին են մտածում. հանկարծ քաղաքական դաշտում ուրիշ ընդդիմադիրներ չամրապնդվեն: Ինչքան հնարավոր է, պինդ պահեն իրենց դիրքերը: Ինչ ասես, դուրս կտան, անկապ մտքեր կհայտնեն, ոչ իրատեսական կոչեր ու հայտարարություններ կանեն, ու ոչ մի պատասխանատվության զգացում դրա համար: 

Ամիսներ առաջ հայտարարեցին, թե հեռանում են խորհրդարանից, այս «կապիտուլյանտ, դավաճան իշխանությունների հետ այլևս ոչ մի ընդհանրություն չկա», նրանց չեն ճանաչում, նրանց իշխանությունը, նրանց կողքին չեն նստի, հիմա էլ հայտարարում են, թե՝ չէ, մենք չենք ասել, որ հեռանում ենք: Որ հեռանայինք, այստեղ չէինք լինի: 

Ու վերջ. հիմա հանգիստ կաշխատեն իշխանությունների հետ, մինչև նոր սեզոն կբացվի՝ թամաշաների համար: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ