...

Անցանք արտաքին հիբրիդներին

Անցանք արտաքին հիբրիդներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովի իր ելույթում հայտարարել է. «Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական և հիբրիդային միջոցներով, որոնք ուղղված են ոչ միայն ընդդեմ մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անկախությանը, այլև ժողովրդավարությանը»:

«ՉԻ». Էլչիբեյն ու Սաակաշվիլին դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ հասնեն Փաշինյանին:

Եթե ասեր՝ ոչ ժողովրդավարական ուժի կողմից է հարձակման ենթարկվել, դա դեռ ոչինչ, բայց երբ հոգնակի է ասում, դրանով «բոչկա» է գլորում բոլոր հարևանների վրա, պլյուս Արևմուտքի կողմից ոչ ժողովրդավարական համարվող հետսովետական երկրների վրա:

Այսինքն, հարևան երկրներին ու երբեմնի դաշնակից պետություններին Հայաստանի դեմ է լարում: Կարևորը, որ ելույթը շատ լայք հավաքի: 

Բայց զգացե՞լ եք, իր ձախողումներն արդեն ոչ թե նախկիններով է արդարացնում, այլ արտաքին ուժերով: Արտաքին ուժերի դաշտն ավելի մեծ է ու անսպառ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ