...

Անցքդ պինդ փակիր

Անցքդ պինդ փակիր

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Հրապարակի պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքերի վնասման թեմային, ասել է. «Մենք հարյուրամյա պատմամշակութային ժառանգության արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք մի անհաղթահարելի խնդիր, 6000 անցք է, առանձին-առանձին կվերականգնվի, սա անբովանդակ թեմա է»։

«ՉԻ». Փաստորեն, պալիտ եղան. 6000 անցք է: Չնայած, ԿԳՄՍ նախարարի համար այդ վեց հազարը մեկ անցքի նշանակություն ունի: 

Ասում է՝ մի անցքը դարձրել եք եսիմ ինչ պատմություն, հետո ասում՝ 6000 անցք: Ունիկալ են: Այսինքն` 6000 անհաղթահարելի խնդիր են սարքել:

Ամենահետաքրքիրը գիտե՞ք` որն է. 6000 տեղ պատմամշակութային շենքերը ծակել են, փչացրել, բայց մի շաբաթ է, հարայ-հրոց են գցել, թե հասեք, քոչարյանական լրատվամիջոցի լրագրողը մի տեղ պատը ծակել, բոլտ է դրել: Թող լինի 6001 անցք. էն 6000-ը չեն ասել, էս մի հատի համար համաշխարհային աղմուկ էին բարձրացրել, քիչ էր մնում ՀԱՊԿ-ին դիմեին: 

Բայց իսկականից ամոթ է. 6000 ծակի համար չարժեր էսքան աղմկել: Ծակ է, էլի: Ինչպես սրանց գլուխները, մի օր բոլտ ու գայկով կփակեն:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   468 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ