...

Ինչքան ուզենք, այնքան կխաբենք

Ինչքան ուզենք, այնքան կխաբենք

ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ՊՆ Սուրեն Պապիկյանի ընտրությանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում, ասել է. «Պապիկյանն այնտեղ է ոչ թե կուսակցական խնդիրներ քննարկելու, այլ այն պատճառով, որ գտնվում է իր համար հարազատ բուհում։ Նա այնտեղ է, որպեսզի այլևս չլինեն երևույթներ, որոնք կային անցյալում»: 

«ՉԻ». Հզոր բացատրություն է: Ովքեր չեն հիշում, ասենք, որ 2018-ի գարնանը Նիկոլ Փաշինյանը քննադատում էր Սերժ Սարգսյանին, որ վերջինս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի նախագահ էր՝ դա որակելով որպես բուհերի քաղաքականացում և կուսակցականացում (տեսանյութը կցում ենք):

Իսկ հիմա իրենք անում են այն, ինչը ժամանակին քննադատում էին: Չէ, չեն ասում, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել, որպեսզի բուհը քաղաքականացնի ու կուսակցականացնի: Ասում են՝ իր հարազատ բուհն է, տեղը տեղին ծանոթ է ԵՊՀ-ին:

Բա այդ դեպքում ինչի՞ էիք Սերժ Սարգսյանին քննադատում. Սերժ Սարգսյանն էլ է ԵՊՀ-ն ավարտել ու փաստորեն, իր համար հարազատ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի դեպքում դա կոչվում է բուհի քաղաքականացո՞ւմ, ձեր դեպքում՝ հարազատ միջավա՞յր: 

Հիմա սա ի՞նչ է. երկերեսանիություն չի՞: Փաստորեն, այս մարդիկ այն ժամանակ՝ հեղափոխության օրերին, ինչ կարգախոս հնչեցրել են, ինչ քննադատել են, բացառապես պոպուլիզմ է եղել: 

Հ.Գ. ԵՊՀ-ն աշխարհի միակ բուհն է, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Պաշտպանության նախարար է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2081 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ