...

Բամբարբիա, կերգուդու

Բամբարբիա, կերգուդու

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման թեմայի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է. «Հարգելի՛ լրագրող, «Բաղնիքդ անուշ» ֆիլմը տեսե՞լ եք... մի հատ էլ նայեք էլի. ինչ-որ կերպար եք ինձ հիշեցնում այդ ֆիլմից»:

«ՉԻ». Հարգելի´ նախարար, իսկ դուք «Կովկասի գերուհին» տեսե՞լ եք: Մի հատ էլ նայեք, էլի, մեզ ինչ-որ կերպար եք հիշեցնում այդ ֆիլմից:

Եվ ընդհանրապես, նախարարը վերջերս շատ է մեզ հիշեցնում տարատեսակ ֆիլմերի հերոսների, որոնց խոսքը առանձին թարգմանություն է պահանջում: Դա նրանից է, որ Քրիստոսի արձանի վերաբերյալ կոնկրետ ասելիք չունի:

Ենթադրաբար, հաջորդ անգամ թեմային անդրադառնալիս նախարարը հիշեցնելու է «Օղի թորողները» ֆիլմի հերոսներից մեկին:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ