...

Անդրեասյանից առաջ հարցեր ուղղիր Քոչարյանին

Անդրեասյանից առաջ հարցեր ուղղիր Քոչարյանին

Անդրադառնալով հարցին, որ գրեթե բոլոր դեպքերում քաղաքական գործիչները կալանավորումից հետո ունենում են առողջական խնդիրներ, և արդյոք Արամ Վարդևանյանը սրանում միտում չի տեսնում, վերջինս պատասխանեց․ «Կան դեպքեր, երբ անձը կալանավորված լինելու ընթացքում առողջական խնդիր է ձեռք բերում։ Դուք հարցրեք Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին, թե քրեակատարողական հիմնարկներում պայմաններն ինչպիսի՞ն են։ Պայմանները, հավատացեք, շատ ծանր են։ Եվ այդ պայմաններում, եթե մարդը առողջական խնդիր ձեռք բերի, թող բնավ արտառոց չլինի»։

«ՉԻ». Մի առիթով գրել էինք՝ Քոչարյանի ու Սարգսյանի բախտները բերել է, որ Վարդևանյանը երիտասարդ է և նրանց օրոք չի զբաղվել քաղաքական ու փաստաբանական գործունեությամբ:

Օր ու արև չէր տա նրանց: Կհարցներ, կպահանջեր, կբարձրաձայներ, կաղաղակեր, թե ինչպես է հնարավոր, որ իշխանությունը ձերբակալի 150 հոգու, նրանց կալանավորման վերաբերյալ  նույնքան միջնորդություններ ներկայացնի և ստանա նույնքան բավարարում:

Կարեն Անդրեասյանից բան հարցնելուց առաջ Վարդևանյանը կարող է մի քանի հարց տալ իր նախկին պաշտպանյալ, իսկ ներկայումս քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին: Օրինակ հարցնի՝ ինչպես էր քնում կամ գնում Աֆրիկա որսի, երբ գիտեր՝ առանց դատավճռի մարդիկ տարիներով անցկացնում են բանտում, որտեղ քնելու տեղ չկա և տրամադրվող սնունդը ոչնչով չի տարբերվում անասուններին տրամադրվող անասնակերից:

Արդեն պատգամավոր է, կարող է հարցումներ անել և իմանալ, թե որքան գումար է պետությունը հատկացրել 1998-2008 թթ-ին բանտային պայմանները բարելավելու համար: Թող իմանա, բայց չհրապարակի, քանի որ մեկ սաֆարիի գումարից չի անցնի:

Ի վերջո, բանտային պայմաններից բողոքելուց առաջ թող հիշի Քոչարյանի խոսքերը՝ 1 տարի նստեց ու ասաց, որ երբեք թախտաբիթի չի տեսել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1556 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ