...

Վարդևանյանի ցինիզմն արդարացված է

Վարդևանյանի ցինիզմն արդարացված է

«Մարտի 1-ի մասին խոսելիս հիշեք զանգվածային անկարգության համար ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանին»:

Հիշեցման հեղինակը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն է:

«ՉԻ». Դե թող իշխանական խմբակցությունից որևէ մեկը հակադարձի, թե Վարդևանյանի ցինիզմը տեղին և արդարացված չէ:

Այո, Վարդևանյանը իրավունք է վաստակել այսօր այդ բարձր ամբիոնից հեգնելու և ծաղրելու իշխանության առաջնորդին:

Վաստակել է, որովհետև իշխանության առաջնորդը ի վիճակի չեղավ երեք տարվա ընթացքում Վարդևանյանի շեֆի վերաբերյալ քրեական գործը ոչ միայն ավարտին հասցնել, այլև բուն դատավարությունը սկսել: Եթե գոնե բուն դատավարությունը սկսեր, և դատախազությունը ընթերցեր, թե ինչ փաստական տվյալներ է հավաքել մեղադրանքի կողմը, գուցե Վարդևանյանը մի փոքր ավելի զուսպ իրեն պահեր: Բայց ոչ, չեն կարողացել, ուստի Վարդևանյանն էլ օգտվում է առիթից և հիշեցնում, թե ով է մինչև հիմա մեղադրվում Մարտի 1-ի անկարգությունների համար:

Չզարմանաք, եթե մի քանի տարի հետո Վարդևանյանը նաև արգելի խոսել Քոչարյանի՝ կոռուպցիայի հետ կապ ունենալու մասին: Եթե դատարանը ևս մի քանի տարի քննի կաշառքի գործի միջնորդությունները և ի վերջո կարճի գործը, Վարդևանյանը բոլոր իրավունքները կունենա պնդելու, որ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել կոռուպցիայի հետ: Եվ դա արդար կլինի, քանզի հակառակորդի ապիկարությունից պետք է օգտվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1391 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ