...

Բայց ո՞վ էր կասկածում, որ Քոչարյանն է ղեկավարում դաշինքը

Բայց ո՞վ էր կասկածում, որ Քոչարյանն է ղեկավարում դաշինքը

«Չորրորդ իշխանությունը» պատրաստվում էր սեփական աղբյուրներին հղում տալով՝ լուր հրապարակել, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ակտիվ մասնակցություն ունի «Հայաստան» դաշինքի աշխատանքների կազմակերպմանը, բայց պատգամավոր Արամ Վարդևանյանը ավելի արագ գտնվեց. «նախագահ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է և առավել քան ակտիվ ներգրավված է աշխատանքների մեջ»։

Միանշանակ հաստատում ենք պատգամավորի խոսքը: Այո, հենց Քոչարյանն է զբաղվել պատգամավորների վերնաշապիկների դիզայնով, ինքն է հաստատել նրա վերջնական տեսքը, ինքն է հեռացրել ինչ-որ մեկի խելահեղ մտահղացումը, որ Նաիրի Հունանյանը նույնպես պետք է լինի այդ նկարում, իբր այդպես ավելի ազդեցիկ կլինի, իբր այդպես ավելի կըդգծվի ընդդիմության վճռականությունը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ուղիղ կապ կա Քոչարյանի և պատգամավորների միջև, ու ինքն է հրահանգում՝ երբ ծափ տան, երբ հարվածեն սեղաններին, երբ ծիծաղեն և երբ այնպիսի դեմք ընդունեն կարծես թուրքական մեջլիսում են գտնվում:

Նույն աղբյուրները նաև փոխանցում են, որ Քոչարյանը պատգամավորների հետ արևելյան մարզաձևեր է պարապում՝ կարատե, տաեկվանդո, ուշու և այլն: Առաջիկայում դաշինքը չի բավարարվելու միայն խոսքով, այլ նաև անցնելու է գործի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ