...

ՄԻԵԴ-ը «պալիտբյուրո» չէ

ՄԻԵԴ-ը «պալիտբյուրո» չէ

««Հայաստան» դաշինքը կքննարկի Սահմանադրական դատարանի` ընտրություններն անվավեր չճանաչելու որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը»,- «Sputnik Արմենիայի» հետ զրույցում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՍԴ-ի կայացրած որոշմանը։

«ՉԻ». Գուցե Արամ Վարդևանյանը վատ չի սովորել համալսարանում և քիչ թե շատ տիրապետում է Հրայր Թովմասյանի ու Դավիթ Հարությունյանի հեղինակած սահմանադրության նրբություններին: Գուցե հենց նրանք են երիտասարդին հուշում, թե հատկապես ո՛ր հատվածներում են թերացել և կարելի է այդ հոդվածները վկայակոչել:

Բայց մի բան հաստատ է՝ Վարդևանյանը գիտելիքների լուրջ բաց ունի «Հայոց նորագույն պատմություն» առարկայից: Նա հատկապես չի տիրապետում իր ներկայիս ղեկավարի իշխանավարման տարիների պատմությանը:

2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ կեղծել էր ընտրությունները (վերջին ընտրությունների հետ համեմատական անցկացնելու դեպքում ճիշտ կլինի ասել՝ բռնաբարել էր ընտրությունների ինստիտուտը), և երբ ԵԱՀԿ ու ԵԽԽՎ դիտորդական առաքելությունները  ընտրակեղծիքների ծավալի հետ կապված մտահոգություն հայտնեցին, Վարդևանյանի ներկայիս բոսը ասաց՝ Եվրախորհուրդը «պալիտբյուրո» չէ, և նրա ասածները առանձնապես բանի տեղ դնելու կարիք չկա:

Հիմա Վարդևանյանը կարող է մի երկու տարի գործուղման օրապահիկներ «կպցնել», ման գալ ստրասբուրգներում ու բրյուսելներում, բայց ինչպես կասեր դասականը՝ ՄԻԵԴ-ը «պալիտբյուրո» չէ և չի կարող բեկանել ՀՀ ՍԴ վճիռը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ