...

Անկեղծության 5 րոպեները․ Նիկոլ Փաշինյան

Անկեղծության 5 րոպեները․ Նիկոլ Փաշինյան

Մեր տեղեկությունների համաձայն, անհայտ երկրի հատուկ ծառայությունները վերջերս այսպիսի գաղտնի փորձ են արել․ ՀՀ քաղաքական գործիչներին «ճշմարտության շիճուկ» են ներարկել, որի ազդեցության տակ 5 րոպե շարունակ մարդը միայն ճշմարտությունն է ասում, և տեսագրել են նրանց։ Այդ տեսագրություններից մի քանիսի սղագրությունները հայտնվել են խմբագրության տրամադրության տակ, որոնք էլ հերթով կներկայացնենք ընթերցողների ուշադրությանը։ Եվ այսպես՝ Նիկոլ Փաշինյան.

- Բայց շատ խնդալու ժողովուրդ ա էս մեր ժողովուրդը, ինչ ասում ես՝ հավատում են։ Հրապարակում ասեցի Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, սաղ ծափ տվեցին, ասեցի թալանածը խլելու եմ բաժանեմ ձեզ՝ տենայիք ոնց էին հրճվում։ Ես ու Աննան էնքան խնդացինք՝ ձեռիս վիրակապը քանդվեց։ Թարսի նման էլ՝ մոտը մանիկյուր չկար, որ վիրակապի վրայի սրտիկը նորից նկարենք, Լիլիթ Մակունցից ուզեցինք, էն էլ՝ տվեց մի պայմանով, որ մշակույթի նախարար նշանակեմ․․․ Բայց ամենախնդալուն Սերժ Ազատիչի զանգն էր։ Այսինքն՝ ես էի ծնգացրել, ինքը հետ զանգեց։ Ասում ա՝ Նիկո՛լ, ես մի տասը հոգու կասեմ քեզ վարչապետ ընտրեն, բայց դու էլ իմ ասած մի քանի հոգու պիտի պաշտոններ տաս՝ ԱԱԾ պետ ա, ոստիկանապետ ա, պաշտպանության նախարար ա, դատախազ ա․․․ Ասեցի՝ Սերժ Ազատիչ, կարող ա՞ գիտես դու կոռուպցիայի գել ես, ես էլ էրեկվա էրեխան եմ, էդ գործերից չեմ հասկանում։ Ասեց՝ չէ, գիտեմ, որ ինձանից պակաս չես, բայց ամեն դեպքում՝ փորձի փոխանակման կարգով․․․ 

Մենակ Ալիևը համը հանեց։ Տնաշեն, ասա էկել հասել էիր Շուշի, էրկու քայլ էր մնացել, մտնեիր Ստեփանակերտ՝ պրծնեի, հիմա էս ի՞նչ ա իմ հալը։ Բայց մենք հանձնառո՛ւ ենք, ապագա կա՛․․․ Էս 5 րոպեն անցա՞վ։ Վայ ես էս ճշմարտության շիճուկ հորինողի նշաձողը իջացնեմ․․․ 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2761 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ