...

Անկլավների հարցը՝ բարոյական «ոչ ոքի»

Անկլավների հարցը՝ բարոյական «ոչ ոքի»

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը «կուսակցական ակտիվի» հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև անկլավների հարցին ու հայտարարել, թե այդ հարցը կարող է ավարտվել «ոչ ոքի», այսինքն՝ մեր անկլավները մնան մեզ, Ադրբեջանինը՝ Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը երևի տեղյակ չէ, որ «ոչ ոքին» ոչ միայն  0։0-ն է, այլև, օրինակ, 1։1-ը, 2։2-ը և այլն, այսինքն՝ կարող է այնպես ստացվել, որ Ադրբեջանը պահանջի և ստանա 3 անկլավներն ու անգամ համաձայնվի վերադարձնել Արծվաշենը։ Այլ հարց է, որ այդ դեպքում նրանք կգան ու կհիմնավորվեն մեր ռազմավարական ճանապարհներին, իսկ մենք հազիվ թե վերադառնանք Արծվաշեն, ու կստացվի, որ «ոչ ոքին» միայն «փաստաթղթերով» է։ Չնայած՝ Նիկոլ Փաշինյանի համար կարևորը հենց այն է, որ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին լինի», որպեսզի իրեն դավաճան չասեն։ Իսկ որ իր ասած «ոչ ոքիից» հետո Հայաստանը ստիպված կլինի հարյուրավոր կիլոմետրերով նոր ճանապարհներ կառուցել՝ նույնիսկ լավ է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ շահույթներ կունենան իշխանությունների հետ հեչ կապ չունեցող շինարարական ընկերությունները, և ինչ նվիրատվություններ կստանան կոռուպցիոն սխեմաների հետ հեչ կապ չունեցող հայտնի հիմնադրամները։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4400 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ