...

Աննախադեպ դարակազմիկ աշխատավարձեր

Աննախադեպ դարակազմիկ աշխատավարձեր

«Մենք կենսաթոշակների նվազագույն չափը ոչ դարակազմիկ չափով ենք մեծացնում, բայց, օրինակ, գիտության ոլորտում դարակազմիկ աշխատավարձեր ու ֆինանսավորում ենք ավելացնում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե իրենք երջանիկ չեն այն չափերից, որով բարձրացնում են թոշակները։

«ՉԻ»․ Իրականում Նիկոլ Փաշինյանը կարող էր նաև երջանիկ լինել, որովհետև վերջապես գտել է «աննախադեպ» բառի հոմանիշը՝ «դարակազմիկ»։ Մարդը գիտության ոլորտում դարակազմիկ աշխատավարձեր է տալիս։ Կարելի է ասել՝ նույնիսկ աշխարհացունց։ Հանաք բան չէ, այսուհետ գիտությունների դոկտորները համարյա ավտոբուսների վարորդների չափ փող կստանան, իսկ ավտոբուսների վարորդները, հիշեցնենք, համարյա պատգամավորների «ջեբի ծախսի» չափ փող են ստանում։ Ինչ վերաբերում է նվազագույն կենսաթոշակին, ապա այն ավելանալու է ընդամենը 2100 դրամով։ Սա իսկապես դարակազմիկ չէ, շատ-շատ՝ կարող է բեկումնային համարվել։ Չնայած՝ կարելի էր նաև դարակազմիկ համարել, որովհետև մի դար ապրելու դեպքում թոշակառուները կարող էին Ալենի ավտոյի մեկուկես անիվի արժեքի չափ փող հավաքել։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   757 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ