...

Աննախադեպերի շարքից է

Աննախադեպերի շարքից է

ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Գեղարքունիքում հակառակորդի կրակոցների դեպքերին, ասել է. «Առաջ չէինք կրակում, իրենք գալիս էին, հիմա կրակում ենք»:

«ՉԻ». Վատ, ապակառուցողական մարդիկ ենք: Չենք նկատում, չենք գնահատում իշխանությունների քաջությունները: 

Հակառակորդը առաջ է գալիս, և պատկերացրեք՝ մերոնք կրակում են: Ո՞վ կսպասեր: Աննախադեպ բան է: Երևի վերջին երեք հազար տարում նման բան չէր եղել: Իհարկե պետք է գլուխ գովել: 

Առաջ չէին կրակում, երևի չգիտեին, որ երբ առաջ են գալիս, պետք է սահմանները հսկել, պահել, դիմադրել: Հիմա գիտեն: Կրակում են: Երախտամոռ չլինենք, շնորհակալություն հայտնենք, որ մեր հայրենիքը պինդ ձեռքերում է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   631 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ