...

Անսահման մետրեր

Անսահման մետրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է. «Երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, ընդունում ենք պատմական Հայաստանը, իսկ երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ընդունում ենք իրական Հայաստանը»:

«ՉԻ». Շուտ արեք, մի հատ քարտեզը բերեք, նայենք, էս կարո՞ղ է Թուրքիայի հետ սահմանազատում է արվել, սահմանը մոտեցրել են Խոր Վիրապին:

Մեր ունեցած վերջին քարտեզով Թուրքիայի սահմանը կիլոմետրերով հեռու է Խոր Վիրապից: 

Բայց ոնց որ Իջևանի կողմերում են որոշել, սահմանը մինչև Լոռու մարզ հասցրել, ի՞նչ իմանաս, կարող է այստեղ էլ Խոր Վիրապ են բերել: Մանավանդ, որ Խորը Վիրապը դեռ էն էէէ՜, եսիմ որ ժամանակներից պատմական Հայաստանի մեջ էլ է եղել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ