Նիկոլ Փաշինյանը գրել է. «Կարդալ պատմություն, սովորել պատմության դասերը և ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն։ Սա այն է, ինչով զբաղվում ենք ամեն օր, ժողովրդի հետ, ժողովրդով»:
«ՉԻ». «Դուք կանգնած եք զարգացման ամենացածր աստիճան վրա, մտավոր թույլ արարած, ձեր բոլոր արարքները զուտ կենդանական են: Ու դրա հետ մեկտեղ ձեզ թույլ եք տալիս բացարձակապես անտանելի կերպով տիեզերական մասշտաբի ինչ-որ խորհուրդներ և հիմարություններ դուրս տալ»:
Հանգի՛ստ: Էս մենք չենք ասում Փաշինյանի մասին: Սա պրոֆեսոր Պրեոբրաժենսկին է արտահայտվում Շարիկովի մասին: Ու բոլոր զուգադիպությունները լրիվ պատահական են:
Այնտեղ Փաշինյանը Պապ թագավորի ու Առաքելական եկեղեցու տիեզերական հակասություններից էլ էր խոսել: Մի երկու օր առաջ:
Էլի հիշեցինք Բուլգակովի հերոսներին: Ավելի կոնկրետ՝ Շարիկովին: Սա այն է, ինչով զբաղվում ենք ամեն օր, ժողովրդի հետ, ժողովրդով: