...

Անվտանգության ամենալավ մեթոդը դիմակներն են

Անվտանգության ամենալավ մեթոդը դիմակներն են

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածուն ո՞վ է լինելու, ասել է. «Ակնհայտ է այդ հարցի պատասխանը: Ես որևէ քննարկման չեմ մասնակցել և վարչության անդամ չեմ, բայց կարծում եմ ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանի դեմքով է լինելու»:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանի դեմքով լինելու համար, ասենք, լավ, ՔՊ-ի տղամարդիկ ստիպված են լինելու բեղ ու միրուք պահել: Բա էն խեղճ աղջիկ-կնանիք ի՞նչ են անելու: Մի քիչ սիրուն չի ստացվի, եթե նրանք էլ թրաշ պահեն:

Պետք է կրեատիվություն ցուցաբերել: Օրինակ՝ կարելի է ընտրություններին մասնակցել Փաշինյանի ձայնով: Դա արդեն հնարավոր է, էֆեկտիվ և էներգետիկ է, գենդերային անհավասարության խնդիր էլ չի առաջացնի:

Իսկ ընդհանրապես, ամենաճիշտը Նիկոլ Փաշինյանի դիմակով մասնակցելն է: Սրա առավելությունն ակնհայտ է. կապահովվի երկրի ղեկավարի անվտանգությունը: Էն նեմեսիս-մեմեսիս, նմանատիպ կոչերով հանդես եկողների գործը կդժվարանա, եթե չասենք՝ ձայները կկտրվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ