...

Ապագան «բանվորի արձանինն» է

Ապագան «բանվորի արձանինն» է

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հավաքել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ֆինանսների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներին և հանձնարարել է «Բանվորի արձան» անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցերով հանրային լսումներ կազմակերպել։

Շատ կարևոր նախաձեռնություն է՝ հանրային լսումներ «Բանվորի արձանի» մասով։ Բայց որ մի ամբողջ Հատիս են ավերում՝ շրջակա պատմահնագիտական կոթողների միջավայրով, նորմալ է, հանրային լսումների կարիք էլ չկա։ Ընդունելության քննությունների աղետալի պատկերն էլ չի անհանգստացնում Հարությունյանին, որը ոչ վաղ անցյալում ԿԳ նախարար էր և հրապարակային ծաղրում էր այն ուսուցիչներին, որոնք իր պատկերացրած անգլերենին չէին տիրապետում։ Բա մի հայտարարություն էլ անեին կամ ներկայացուցչական հավաք կազմակերպեին՝ գոնե ձևացնելով, թե անհանգստանում են կրթության վաղվա օրվա համար։ Չնայած՝ մտածողության հարց է, իրենց «Ապագա կա»-յի սիմվոլը երևի հենց Բանվորի արձանն է։ Հպարտ բանվորը, որին կկերակրեն ամենաապուշ գաղափարներով ու կհամոզեն, որ բանվորապետությունը այլընտրանք չունի։ Կխոնարհվեն ու կսիրեն բանվորապետության քաղաքացիներին՝ գիշերները թաքուն ծիծաղելով նրանց վրա։ Այս տրամաբանությամբ «Բանվորի արձանի» ամենահարմար տարածքը Հանրապետության Հրապարակն է՝ Լենինի արձանի ճիշտ տեղում։ 

Գոհար Վեզիրյան   

ՎԱՐԿԱՆԻՇ

   640 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ