...

Ապե, բայց դզում է

Ապե, բայց դզում է

ԱԺ արտահերթ նիստում այսօր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին, ասել է. «Գալիս եք, լուրջ դեմքով, ասում եք՝ մենք 30 տարի պահել ենք, ի՞նչ եք պահել, դուք 30 տարի պահել եք էն դամը, որի տակ թշնամին հզորացել ա, ձեր ղեկավարները հարստացել են, մեր բանակն էլ առաջ չի գնացել»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադառնալով Ալեքսանյանի ելույթին՝ հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունը Սարդարապատում. «Ասում էր՝ մենք ունենք ամենամարտունակ բանակը, 44-օրյա պատերազմում մենք կհաղթեինք, եթե չլինեին թուրքերը․ բա էդ 30 տարվա ընթացքում էդ պոտենցիալը չէր հավաքվե՞լ...: 30 տարի պահվել է Արցախը, լավից վատից պահվել է. հին զենքով, թե նոր զենքով, պահվել է»:

«ՉԻ». Մի հատ դեկան կա, էն որ Ժիրայր Լիպարիտյանի շվաքից էլ է խրտնում: Այ, նրան խորհուրդ կտայինք Լիպարիտյանի մասին մտածելու փոխարեն մի հատ գիրք գրեր. «Ինչպիսին չպետք է լինի խորհրդարանը»: 

Գրքում հատ-հատ հավաքեր ու ուսանողներին ներկայացներ այս խորհրդարանում հնչող ելույթները, մտքերը (միտք ասածն այդ դեպքում հարաբերական է), օրինակներով ցույց տար խորհրդարանի սնանկությունը:

Սենց, իրար դնգստում են, հետո նիստից դուրս են գալիս, տղերքով հավաքվում, սկսում գլուխ գովել. ապե, տեսա՞ր՝ դրանց ոնց տեղը դրեցի: Բա դու էդ ես ասում, տեսա՞ր՝ ոնց լոմկվավ, երբ հիշեցրի, թե ով ա եղել ինքն ամբողջ կյանքում: Ապե, բայց դզեց, որ դու հիշեցրիր 2006-ը, իմ հիշեցրած 2018-ն էլ էր կայֆ:

Հ.Գ. Բայց Արթուր Խաչատրյանը որ ասում է. 30 տարի պահվել է Արցախը, լավից վատից պահվել է, ուղղակի հիշեցնենք մի խելոք մարդու խոսքը. Արցախը բնակեցված է եղել 3000 տարի ու 3000 տարի էլ պետք է բնակեցված լինի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   395 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ