...

Հայաստանը «չորել» է, ռուսներն ընդունել են իրենց մեղքը

Հայաստանը «չորել» է, ռուսներն ընդունել են իրենց մեղքը

«Քանի որ լարված օրերին ես էլ եմ մասնակից եղել այդ քննարկումներում, մենք շատ կոշտ դիրքորոշում ենք ցուցաբերել, և այդ դիրքորոշման արդյունքում ի վերջո ռուսական կողմն ընդունեց, որ այդտեղ բացթողում կա, և հիմա իրենք ներքին քննություն են անցկացնում` հասկանան` պատճառն ինչ է, բայց իրենք ընդունեցին, որ իրականում իրենց պարտավորությունը չեն կատարել: Դա հրապարակավ պետք էլ չէր ասել, մենք դրա կարիքը չունենք, որովհետև մենք ուղղակի ներքին զուտ պայմանավորվածությունների շրջանում է այդ քննարկումը եղել, իրենք ընդունել են, որ իսկապես ինչը, որ խաղաղապահները պիտի անեին, չեն արել»,- հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը Ռուսաստանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։ Խոսքը մասնավորապես Փառուխի դեպքերի մասին է։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ադրբեջանական զորքերը, ըստ էության առաջանալով, գրավել էին Քարագլխի` Փառուխի հարակից հատվածի հենակետերը: Դրանք ռուսական խաղաղապահների վերահսկողության գոտում են։

Վերադառնանք Խաչատրյանին, որի հայտարարությունները, մեղմ ասած, տարօրինակ են։ Տեսեք՝ մի կողմից որոշել են, որ հրապարակավ չեն ասելու, մյուս կողմից էլ նախագահը գնում է ՌԴ և հենց այնտեղ հայտարարում է, որ ռուսներն ընդունել են իրենց բացթողումը։ Տարբերակ առաջին՝ եթե պայմանավորվել են, որ կողմերը չեն հանրայնացնելու այս ամենը, ինչո՞ւ է Խաչատրյանը խախտում այդ պայմանավորվածությունը։ Տարբերակ երկրորդ՝ իսկ եթե, այնուամենայնիվ, Վահագն Խաչատրյանը ցանկալին ներկայացրել է որպես իրականություն, ինչպե՞ս են հետո դուրս գալու այս իրավիճակից։ Ստացվում է՝ առաջին տարբերակի դեպքում «քցում են» ռուսներին, երկրորդ տարբերակի դեպքում խաբում են հանրությանը՝ կրկին հակառուսական տրամադրություններն ակտիվացնելով։ Ինչո՞ւ։ Վահագն Խաչատրյանը հաստատ չի իմանա։ Ինչի՞ն է պետք ուղեղը ծանրաբեռնի՝ հենա ինքն իր համար նախագահ է աշխատում։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1919 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ