...

Ապեր, ինձ երկու հատ տոմս

Ապեր, ինձ երկու հատ տոմս

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերն համարյա սպառված են։

Հ.Գ. Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի հայաստանյան համերգների մասին»:

«ՉԻ». Մի հատ Tomsarkgh.am կայք կա. դա կարելի է արդեն փակել: Եթե դուք ցանկանում եք տեղեկանալ, թե մայիսի 2-ին Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում ինչ ներկայացում է լինելու, «Դալմա մոլի» 3-րդ դալիճում ինչ կինո են ցույց տալու, կամ «Վիտամին» ակումբի հերթական շոուի տոմս մնացել է, թե ոչ, պարզապես զանգեք Վահան Քերոբյանին, մանրամասն կտեղեկացնի: Չմոռանաք տոմսերի գները հարցնել:

Մենք նույնիսկ առաջարկում ենք Էկոնոմիկայի նախարարությունը ռեստրուկտուրիզիայի ենթարկել և այն դարձնել Էկոնոմիկայի և անոնսների նախարարություն: Դե, դա ավելի ճիշտ է արտացոլում այս նախարարության աշխատանքը: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ