...

Ստվերային կառավարություն՝ կալանավայրում

Ստվերային կառավարություն՝ կալանավայրում

Նախօրեին էկոնոմիկայի նախարարի պաշտոնից հրաժարական տված Վահան Քերոբյանը հրավիրվել է ԱԱԾ, հայտնում է «Հրապարակը»:

«Արդեն մի քանի ժամ է՝ Քերոբյանն ԱԱԾ-ում է, հնարավոր է առաջիկայում մեղադրանք առաջադրեն և կալանավորեն էկոնոմիկայի նախարարությունում վերջին շրջանում «բացահայտած» կոռուպցիոն պատմությունների շրջանակում»։

Լրատվամիջոցը հայտնում է, որ ներկայումս Քերոբյանի աշխատասենյակում խուզարկություններ են ընթանում:

«ՉԻ». Այս տեմպերով շարունակվի, շուտով կալանավայրում ստվերային կառավարություն կձևավորվի: Աշոտյանը՝ կրթության նախարար, Քերոբյանը՝ էկոնոմիկայի, Աշոտ Հովհաննիսյանը՝ բարձր տեխնոլոգիաների... իսկ ուժային կառույցների, գենշտաբի, ոստիկանության պոտենցիալ ղեկավարների թեկնածուներն ընդհանրապես լիքն են: 

Այնպես որ, քաղաքական կյանքը մանրից տեղափոխվում է կալանավայրեր: Մանավանդ, որ այստեղ, այսինքն՝ դրսում, քաղաքական դաշտը սատկած է: 

Մնում է ստվերային վարչապետի հարցը: Պետք է տնտղել, թե ներկայումս ինչ դատավարություններ են ընթանում, հավաստի աղբյուրներն ինչ են ասում, ում են բռնելու, նստեցնելու: Հաջորդ ղեկավարը նրանց շարքերում է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5512 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ